
Քաղաքական երգիծանքի գլուխգործոցները՝ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում քաղաքական երգիծանքը պաշտպանված է ցանկացած տեսակի ճնշումներից երկրի Սահմանադրության Իրավունքների հռչակագրով: Նախագահական վերջին ընտրություններում Դոնալդ Թրամփի մասնակցությունն ու հաղթանակը քաղաքական երգիծաբաններին ստեղծագործելու լայն հնարավորություններ տվեց:
«Նախընտրական պայքարի ընթացքում Դոնալդ Թրամփը դարձել էր այնքան մեծաթիվ կատակների թիրախ, որքան՝ մինչ այդ ոչ մի թեկնածու»,- ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նշում է վերլուծաբան Ռոբերտ Լիհթերը.:
ԱՄՆ-ի հեռուստատեսությամբ քաղաքական երգիծանքը 1975 թվականին նոր մակարդակի բարձրացրեց «Շաբաթ գիշեր» հաղորդումը, որը բոլորովին նոր տեսանկյունից ներկայացրեց երկրի ամենաբարձր պաշտոնյային՝ նախագահին:
«Շաբաթ գիշեր» հաղորդումը քաղաքական հումոր հաղորդեց նախագահների նկատմամբ երգիծանքին», – նշում է Լիհթերը:
1990-ականներին քաղաքական երգիծանքը նոր փուլ տեղափոխվեց՝ քաղաքական երգիծաբանները տեղափոխվեցին գիշերային ժամերին եւ սկսեցին անդրադառնալ ավելի սուր թեմաների.
«90-ականներին երգիծաբանները կենտրոնացան սկանդալների, անձնական կյանքի, սեքսի եւ ոգելից խմիչքների վրա՝ ոլորտներ, որոնք մինչ այդ արգելված էին հեռուստատեսության եթերում», – ասում է Ռոբերտ Լիհթերը:
Փոխվեց նաեւ քաղաքական գործիչների վերաբերմունքը: Քաղաքական երգիծանքի հերոսները որոշեցին այն սեփական շահերին ծառայեցնել եւ սկսեցին երգիծաբաններին եթերում հյուր այցելել:
«Նրանք գիտակցեցին, որ կարող են այդ հաղորդումներն օգտագործել, ցույց տալով, որ հասարակ մարդիկ են, որոնք պատրաստ են ծիծաղել սեփական անձի վրա», – նշում է Լիհթերը:
Վերջին շաբաթներին սակայն ընտրծված նախագահ Թրամփը խախտեց օրենքը եւ սեփական Թվիթերում քննադատության ենթարկեց իրեն ծաղրող Ալեք Բոլդուինի կերպարը, նրա հաղորդումներն անվանելով «ոչ ծիծաղելի, անորակ եւ կողմնակալ»: Վերլուծաբանները սակայն համոզված են՝ քաղաքական երգիծանքի դեմ պայքարում հաղթելն անհնար է: