«Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության անդամներով պլատֆորմ ստեղծելու փորձը կոմեդիա է հիշեցնում». Կարեն Բեքարյանը

Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ պլատֆորմի ստեղծման փորձը կոմեդիա է հիշեցնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Այո, այսպես կոչված պլատֆորմի ստեղծումը քաղաքացիական հասարակության հայ և ադրբեջանցի գործիչների մասնակցությամբ, իրականում կոմեդիա է հիշեցնում: Բայց սա ունի շատ մեծ խնդիր, այն արժեզրկում և արատավորում է ժողովրդական դիվանագիտության ինստիտուտը: Երկրորդ` ցույց է տալիս, որ Ադրբեջանը փուլային փոփոխություն է կատարում: Եթե մինչ դա, հայերի հետ շփված բոլոր ադրբեջանցի գործիչները հայտնվում էին բանտերում, ապա հիմա պետք է հորինել հայեր, որոնց հետ կարելի է շփվել ու չհայտնվել բանտերում: Այստեղ մենք գործ ունենք բավական ցինիկ տարրի հետ: Ամենաահավորն այն է, որ որոշ գործիչներ, այդ թվում դրսի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, խորամուխ չլինելով այս գործընթացի մեջ, արդեն մի շարք աննորմալ արձագանքներ են արել»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս