Արտավազդ Սահակյանը 3 քաղաքական ուժերից առաջարկ է ստացել. «Ես դեռ ժամանակ ունեմ». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններից առաջ 3 տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկ է ստացել՝ ներգրավվել իրենց ցուցակներում: Սահակյանը, սակայն, ձեռնպահ է մնացել անուններ բարձրաձայնելուց՝ նշելով, որ մերժել է առաջարկները:

Նա հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունը՝, թե ինքը պատրաստվում է Տավուշի մարզում Հայ հեղափոխական դաշնակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվել: Մեր թղթակցի ճշտող հարցին՝ նշանակո՞ւմ է արդյոք այս ամենը, որ չկա մի կուսակցություն, որի ցուցակով բժիշկը պատրաստ է մուտք գործել քաղաքականություն, Արտավազդ Սահակյանը պատասխանել է, որ ինքն առայժմ որևէ որոշում չի ընդունել: «Ես դեռ ժամանակ ունեմ և այս ընթացքում կհետևեմ մարդկանց վարքին: Իմ այն տարիքը չէ, որ շուտափույթ որոշումներ կայացնեմ»,- հայտարարել է Հայաստանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս