
Թրամփի ընկերությունը հրաժարվում է Ադրբեջանում իրականացվող նախագծերից

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի սեփական ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի եւ իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:
Բաքվի կենտրոնում գտնվող Trump Tower անվանումը կրող 33 հարկանի հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել են դեռեւս 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չէր կատարվել:
Թրամփն իր ընկերության նախագծերը դադարեցնում է նաեւ Բրազիլիայում:
Դեռևս մայիսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ վերոհիշյալ աշտարակը պատկանում է ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ Արդբեջանի տրանսպորտի և կապի նախարար Զիադ Մամեդովի որդուն՝ Անար Մամեդովին: Վերջինս հանդիսանում է «Գարանտ Հոլդինգի» տնօրենը և Trump Tower-ի սեփականատերը: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինիս անունը: