ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 3 տեղական կազմակերպություն է գրանցվել

Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են երեք դիտորդական առաքելություն:

Դրանք են «Ժողովրդավարական իրավունքի միջազգային կենտրոն»-ը (133 դիտորդ), «Միացյալ առաջնորդների պալատ»-ը (137 դիտորդ) և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա»-ն (189 դիտորդ):

Դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են ընտրությունների օրը նշանակելուց հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցման գործընթացը սկսել է 2016 թ. դեկտեմբերի 30-ին և կավարտի մարտի 18-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս