Բաժիններ՝

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Լապշինի արտահանձնումը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը դատապարտել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: Այս մասին հայտնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

«Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատության միջազգային կազմակերպություններին միանալ մեզ և դատապարտել Ադրբեջանի բռնապետության կողմից խոսքի ազատության բռնաճնշումներն «արտահանելու» այս ակնառու քայլը: Այսօր ազատությունը խախտվել է: Սա սև օր է ողջ աշխարհում ազատ խոսքի և լրագրության համար: Միջազգային հանրությունը չպետք է հաշտվի այս ամոթալի դեպքի հետ և փոխարենը պետք է կոչ անի անհապաղ ազատ արձակել Լապշինին»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հա նձնախմբի տնօրեն Վաչե Քահրամանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս