ԱՄՆ դեսպանատները վիզայի ստացման ժամանակ կպարտադրեն հայտնել սոցցանցերի գաղտնագրերը. Sky News
ԱՄՆ դեսպանատները օտարերկրյա քաղաքացիներին, որոնք հայտեր են ներկայացնում վիզայի ստացման համար, կպարտադրեն ներկայացնել սոցցանցերում իրենց օգտահաշիվների գաղտնագրերը (password)։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին, հայտնում է բրիտանական Sky News մեդիաընկերությունը։
Քելլին պնդել է, որ այդ քայլը կարող է օգնել ի հայտ բերել անձանց, որոնք, ենթադրաբար, կարող են սպառնալիք հանդիսանալ երկրի անվտանգության համար։
Նախարարի խոսքով՝ տվյալների համաքման համապատասխան գործառույթը, հնարավոր է, կարող են ստանձնել ամերիկյան դեսպանատներն աւն երկրներում, որտեղ կտրվեն վիզաներ ու մուտքի թույլտվություններ։
Առաջին հերթին, նորամուծությունը կարող է վերաբերել 7 երկրների քաղաքացիներին, որոնց նկատմամբ ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ստորագրել էր միգրացիոն հրամանագիր։
«Շատ դժվար է իսկապես ստուգել այդ երկրների մարդկանց … Սակայն եթե նրանք գալիս են մեր երկիր, մենք պետք է իմանանք, թե ինչ ինտերնետ կայքեր են հաճախում և ստանանք նրանց գաղտնագրերը։
Այդկերպ, մենք կտեսնենք, թե նրանք ինչ են անում համացանցում»,- բացատրել է Քելլին՝ ելույթ ունենալով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ եթե հայց ներկայացնողները չեն ցանկանում համագործակցել ԱՄՆ իշխանությունների հետ, ապա իրավունք չեն ունենա մուտք գործել երկիր։
Հրամանագիրը, որը Թրամփը ստորագրել էր անցած շաբաթ, նպատակ ունի երկիր արգելել արմատական իսլամիստների մուտքը: Փաստաթուղթը կասեցնում էր փախստականների ընդունումը՝ Սիրիայից՝ անորոշ ժամանակով, մյուս երկրներից՝ 120 օրով:
90-օրյա արգելքի տակ էր հայտնվել նաև Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ: