«Ի՞նչ հրահանգներ եք տվել, որ իրավիճակ փոխվի». Թևան Պողոսյանը՝ Կարեն Կարապետյանին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանի հարցը մոլորության մեջ գցեց վարչապետ Կարեն Կարապետյանին: Պողոսյանը խոսեց տնտեսական դաշտում, դատական համակարգում կախարդական փայտիկի բացակայությունից, որ դատավորներն անիվ լինեն, Լապշինի նման հանրությանը հարվածող դեպքերից, սահմանին իրավիճակից, և հետաքրքրվեց, թե ՀՀ կառավարությունն ի՞նչ քայլեր է անում, որ ՀՀ քաղաքացին իրեն հպարտ զգա և դիլխոր չլինի:

«Հարցն այնքան լայն է` ի՞նչ ենք անելու, որ հպարտ զգանք, որ չգիտեմ որտեղից պատասխանեմ, կառավարության ծրագի՞րը ներկայացնեմ»,- տարակուսեց վարչապետը և խնդրեց ավելի կոնկրետացնել հարցը:

Թ.Պողոսյանը պարզաբանեց, որ հարցն այսքան լայն ձևակերպեց, քանի որ նախարարները միշտ ասում են, թե բաց են, բայց երբեք չեն գալիս ԱԺ` որևէ հարց քննարկելու: Ըստ նրա` համակարգը չի թույլ տալիս, որ Կարապետյանի բոլոր ջանքերը որևէ բան դեպի դրականը փոխելու արդյունք տան. «Ի՞նչ հրահանգներ եք տվել, որ իրավիճակ փոխվի»,- հարցրեց Պողոսյանը:

Կ.Կարապետյանը նշեց, որ պատգամավորների և նախարարների հանդիպման հարթակը ոչ միայն ԱԺ-ն կարող է լինել: Ըստ նրա` Լապշինի դեպքն արտառոց է, իսկ անտամաբանական քայլերի դեմ գործողություններ չկան: Պաշտպանության և ԱԳ նախարարների հետ ներքին քննարկումները վարչապետը չբացահայտեց:

Տեսանյութեր

Լրահոս