Բաժիններ՝

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են բանակցություններն Աբու Դաբիում

Աբու Դաբիում փետրվարի 5-ին մեկնարկել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների երկրորդ օրը, որի շրջանակում պատվիրակությունները կրկին քննարկելու են շուրջ չորս տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի ուղիները։

«Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ օրը սկսվել է։ Մենք աշխատում ենք նույն ձևաչափերով, ինչ երեկ՝ եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք և դիրքորոշումների հետագա համաձայնեցում», – Telegram-ի իր էջում գրել է ուկրաինական կողմի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում բանակցություններին քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ կողմերը քննարկում են տնտեսական հարցեր, հրադադարի մեխանիզմները և տարածքային հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728