Մի՛ հավատացեք մամուլին, վարչապետի հարցի շուրջ որոշում չի կայացվել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ
-Պարոն Սահակյան, մամուլը գրում է, որ Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ արդեն բաժանվել են 2018 թվականի վարչապետի եւ փոխվարչապետի պաշտոնները:
-Մի՛ հավատացեք մամուլում գրվածներին, որովհետեւ մամուլում գրվածները… ինչ-որ մեկի կողմից բան է հորինվում, եւ սկսում են խոսել: Վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել:
-Պարոն Սահակյան, վարչապետի պաշտոնում տեսել եք եւ Սերժ Սարգսյանին, եւ Կարեն Կարապետյանին: Նրանցից ո՞վ է ավելի արդյունավետ կատարում այդ աշխատանքը:
-Սերժ Սարգսյանը, որպես վարչապետ, որպես նախարար եւ որպես քաղաքական գործիչ, բավականին լուրջ փորձությունների է ենթարկվել: Մենք բավականին տեղ ենք տալիս գործող վարչապետին, որովհետեւ նրա աշխատանքը ոչ միայն մեզ նաեւ ժողովրդին դուր է գալիս: Եթե Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, ի՞նչ է պատահել որ… բայց երկդիմի բան չեմ տեսնում, որ աշխատանքները գլխավորի նաեւ այսօրվա վարչապետը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: