Բաժիններ՝

Հնդկաստանի հարյուր հազարավոր ընտանիքներ նշում են Արեգակի տոնը

Հնդկաստանի հարյուր հազարավոր ընտանիքներ այս օրերին մասնակցում են Չխաթ Փուջե տոնին, որը նվիրված է Արեգակի աստված Սուրիեին: Հոկտեմբերի 27-ը փառատոնի եզրափակիչ օրն է, որն սկսվում է Դիվալիից՝ կրակների տոնից հետո, որը խորհրդանշում է գյուղատնտեսական աշխատանքների ավարտվելը։

Հնդկաստանի Բիհար հյուսիսային նահանգը փառատոնի կենտրոնն է ու հայրենիքը, որի ընթացքում մարդիկ աղոթում եւ երկրպագում են Սուրիեին ու նրա կնոջը՝ Ուշեին՝ արշալույսի աստվածուհուն: Նա առավել մեծ ժողովրդականություն է վայելում Հնդկաստանի արեւելքում, բայց հանդիսությունները, որոնք տեւում են չորս օր, անցկացվում են ամբողջ երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031