«ՀՀ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի Հոկտեմբերի 27-ը լիարժեք բացահայտվի». Էդուարդ Շարմազանով

«Հոկտեմբերի 27-ը մեր պետականության ամենաողբերգական էջերից մեկն է և ՀՀ զարգացումն ակնհայտորեն հետ գցեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով 18 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին:

Ըստ նրա` Հոկտեմբերի 27-ի կատարողները ձերբակալված են, սակայն, թե ովքե՞ր են պատվիրատուները, չի կարող ասել: Նա վստահեցրեց, որ իշխանությունները շահագրգռված են, որպեսզի կատարվածը լիարժեք բացահայտվի. «Մի վայրկյան մի մտածեք»:

«Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը և մյուս զոհերն այն քաղաքական ու ինտելեկտուալ էլիտայի ներկայացուցիչներն էին, որոնց բարեփոխումների ու կամքի կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: Եվ նրանց առաջնորդությամբ հնարավոր էր երկրում ունենալ շատ մեծ ձեռքբերումներ»,- ասաց Շարմազանովը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս