«Ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ՝ ոչ». Արա Բաբլոյան

«Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ կամ արտաքին աշխարհից եկած ազդակների հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա»,- ասաց նա։

Ըստ Ա.Բաբլոյանի` տեղի ունեցածը մեր բոլորի ողբերգությունն է և այսօր հիշատակի օրը միշտ պետք է զգոն պահի, որ բոլորը հանդուրժող լինեն և հարգեն այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը։

ԱԺ նախագահը նշեց, որ հանցագործություն կատարած անձինք ձերբակալված են, այսինքն` բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են։

Ա.Բաբլոյանը կարծիք հայտնեց, որ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, Հայաստանի զարգացումը մեծ տատանում չէր ունենա և մեր երկիրը կզարգանար այնպես, ինչպես զարգանում է հիմա:

«Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին և տարբերությունը մեծ լիներ։

Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ՝ ոչ»,- հայտարարեց Բաբլոյանը։

Տեսանյութեր

Լրահոս