Արգամ Աբրահամյանը` Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին
«Իհարկե, ոչ: Դրանք սխալ տեղեկություններ են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը` հերքելով լուրերը, որ իր հոր՝ Հովիկ Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են:
Նա հերքեց նաև տեղեկությունները, որ իրենց ընտանեկան բիզնեսը երկրից դուրս են տեղափոխում:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին լուրերը Արգամ Աբրահամյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց. «Ես տեղյակ չեմ, բայց հնարավոր է, ի՞նչ կա դրա մեջ»:
Ըստ նրա` որևէ խանգարող բան չկա, որպեսզի Հ.Աբրահամանին նորից պաշտոն տան:
Թե ինչո՞ւ «Ծառուկյան» դաշինքն Արտաշատում քաղաքապետի թեկնածու չառաջադրեց՝ հարցին, Ա.Աբարահամյանը պատասխանեց, որ ՀՀԿ ներկայացրած թեկնածուն իրենց համար ընդունելի է, և դա չի նշանակում, որ Աբրահամյանները թուլացնում են իրենց ազդեցությունը Արտաշատում և իշխանությունը հանձնում են ՀՀԿ-ին.
«Ի՞նչ իշխանություն, ի՞նչ է նշանակում իշխանություն, ի՞նչ լծակ»: