«Միայն հոգեկան հիվանդները կարող են նման բան ասել». Վարդան Ղուկասյանը հերքում է

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Գագիկ Ծառուկյանն իրեն արգելել է խոսել լրատվամիջոցների հետ:

«Միայն հոգեկան հիվանդները կարող են նման բան ասել»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց նա:

Սակայն ուշագրավ է, որ որևէ այլ հարցի Ղուկասյանը բովանդակային պատասխան այդպես էլ չտվեց:

Մասնավորապես` հարցին, թե օրենսդրական ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես գալու առաջկայում, Վ.Ղուկասյանը պատասխանեց, թե նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել, իսկ մեր հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի 2018թ. բյուջեի նախագծի վերաբերյալ, որի քննարկումներն ԱԺ-ում սկսվում են հաջորդ շաբաթ, Ղուկասյանը միայն ասաց` կլսեք:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ փաստորեն նա իսկապես որևէ հարցի չի պատասխանում` այդպիսով հաստատելով Գագիկ Ծառուկյանի կարգադրության մասին շրջանառվող լուրերը, Վ.Ղուկասյանը վրդովվեց. «Ես ամեն օր էդ ձեր եթերների մեջ եմ, բացեք նայեք»:

Տեսանյութեր

Լրահոս