Կիեւի «Էսպրեսսո» հեռուստաալիքի շենքի մոտ տեղի իրականացված պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն, դրա հետաքննությամբ զբաղվում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ):
Նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 24-ին հանդես է եկել դասախոսությամբ, որտեղ, ի թիվս մի շարք կարևոր թեմաների, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Այս համատեքստում կարևոր է առանձնացնել մի քանի էական շեշտադրում՝ կապված թե՛ Արցախի բնակչության անվտանգության, թե՛ բանակցային գործընթացի ու այդ գործընթացում հայկական կողմերի դիրքորոշման հետ:
Tesla-ն առաջին արևմտյան ավտոարտադրող ընկերությունն է, որին հաջողվել է Շանհայի ազատ առևտրի գոտում էլեկտրամոբիլների արտադրության նոր գործարան հիմնելու բացառիկ համաձայնություն ձեռք բերել:
ԱՄՆ-ը չի շտապում պատերազմ սկսել ԿԺԴՀ-ի դեմ, որպեսզի զսպի Փենյանի միջուկային հավակնությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին:
«Ժամանակ» թերթը տեղեկացրել էր, որ Ժնևից վերադառնալով՝ երկար քննարկումներից հետո Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև կայացել էր «մեծ համաձայնությունը», ըստ որի՝ 2018թ․ապրիլից վերջինս կշարունակի աշխատանքը Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը հօդս է ցնդեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր սպասելիքները: 2018-ի ապրիլից առաջ Մեդվեդեւի այցը կարեւոր էր ՀՀ վարչապետի համար, եւ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը փորձել է անել առավելագույնը՝ Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրերն իրականացնելու համար: Սակայն Մեդվեդեւի՝ ՀՀ այցի ընթացքում տեղի ունեցավ հակառակը, խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե՝ ոչ ներդրումներից:
Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է, որը վերջին քարորդ դարի ընթացքում անընդմեջ աջակցել է հայկական նորանկախ հանրապետությանը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը.
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Արմեն Աշոտյանի գլխավորած մոտ 10 հոգանոց պատվիրակությունը՝ Կարեն Բեքարյան, Իվետա Տոնոյան, մեկ ամիս առաջ Աշոտյանի հետ Բաքու մեկնած Մանե Թանդիլյան կազմով, կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Եվրանեստի պլենար նիստին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե ոչ ներդրումներից: Մի բան, որն ամենից ավելի է անհրաժեշտ Հայաստանին, ընդ որում նաև ոլորտներում, որտեղ սեփականատեր են կամ հավատարմագրային կառավարիչ են ռուսական պետական կորպորացիաները, բայց այդ հանգամանքը ոչ միայն չի բերում այդ ոլորտների զարգացման, այլ հանգեցնում է նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի խորացման ու ճգնաժամի»:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշակի խուճապային տրամադրություններ են նկատվում: Խոսքը մասնավորապես երիտասարդների մասին է, քանի որ բանակում չծառայածների թեման սկսել է շոշափվել հենց իշխանությունների կողմից, ինչը, ըստ որոշ տեղեկությունների, ունենալու է զարգացում և հանգեցնելու է չծառայած, բայց բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց պաշտոնի իջեցման։
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգից Էյլա Քեմփբելն ինքնատիպ ձեւով է նշել իր ծննդյան 94-ամյակը:
ԱՄՆ-ի վիրաբույժները հայտարարել են ընդհանուր գլխով եւ գանգով սիամական երկվորյակներին առանձնացնելու բացառիկ վիրահատության հաջող ավարտի մասին:
Ձիարշավներում Եղիսաբեթ Երկրորդին պատկանող նժույգների հաղթանակները վերջին երեք տասնամյակների ընթացքում 6,7 մլն ֆունտ ստեռլինգ (8,8 մլն դոլար) մրցանակային գումար են բերել Մեծ Բրիտանիայի միապետին:
«Ես լավատես եմ` եթե ԵՄ-ն, ԵՄ անդամ երկրներն իրենց առավելագույնն են անում, ուստի կարծում եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ գագաթաժողովի ընթացքում, կամ դրան մոտ օրերին: Եթե ոչ, ապա վստահ եմ, որ համաձայնագիրը կստորագրվի դրանից անմիջապես հետո»:
38-ամյա բրիտանացի Թոմ Մորգանը Հարավաֆրիկյան Հանրապետության վրայով թռել է ծալովի բազկաթոռով, որը կապված էր հելիումով լցված փուչիկներին:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը բանակցություններ են վարել Մոսկվայում:
«Բանակցային այն գործընթացը, որը կարծես թե վերսկսվեց Ժնևում, վիժեցվում է Ադրբեջանի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դﬕտրի Մեդվեդևը ուրախալի է համարում այն, որ ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքների տեսականին համալրվում է:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը (նստավայրը Անթիլիաս, Լիբանան) 2015 թ. ապրիլի 25-ին դատական հայց ներկայացրեց Թուրքիայի կառավարության դեմ՝ ձգտելով վերադարձնել իր պատմական նստավայրը Սիսում (ներկայումս Ադանայի նահանգի Կոզան շրջանում), որը բռնագրավվել էր 1921 թվականին:
Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոﬕ բյուրոն Տաճատ Սարգսյանին կենտկոﬕ առաջին քարտուղարի և բյուրոյի անդաﬕ պարտականություններից ազատելու որոշում է կայացրել:
Կոլումբիայի իշխանությունները տարեսկզբից բռնագրավել են 337 տոննա կոկաին:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները միտում ունեն ավելի սրվելու, քանի որ պայքարը սրվում է Սիրիայում։ Սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար շարունակում է մնալ վտանգ, և այդ վտանգը կարող է ավելի ուժեղանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ներկա չէ, քանի որ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
«Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը մեզ պատիվ չի բերում, ռուսերեն ասած՝ «զապադլո» է, բայց անհրաժեշտություն է։ Մենք ենք մեղավոր, որ այդ իրավիճակում ենք հայտնվել, որ ՌԴ-ի կարիքն ունենք ոչ միայն՝ որպես զենքի շուկա, այլ նաև նրանց զինվորական ուժի կարիքն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
Ավստրիայի ոստիկանությունը հոկտեմբերի 25-ին ձերբակալել է ենթադրյալ պակիստանցի սերիական քիլլերի, որի հաշվին 70 սպանություն կա:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց հնչեցրեց երեկ ՌԴ և ՀՀ վարչապետների հանդիպման վերաբերյալ:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գազի գնի վերաբերյալ հարցով դիմեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ձիով շրջել է Աշգաբադում եւ դիտել շինարարական օբյեկտները: