Բաժիններ՝

ԱՄՆ-ի վարչակազմն սկսել է իրագործել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքը

ԱՄՆ-ի վարչակազմն սկսել է իրագործել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքը, որն ընդունվել է այս տարվա ամռանը, եւ Կոնգրես է ուղարկել պաշտպանության եւ հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Պետքարտուղար Թիլերսոնը թույլատրել է Պետդեպ-ին՝ պատրաստել հանձնարարականներ, որոնցում մատնաշվում են այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնք կամ գործում են ի շահ ռուսական պաշտպանական սեկտորի կամ հետախուզության, կամ կապված են նրանց հետ»,- Վաշինգտոնում կայացած բրիֆինգում ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը ներկայում ուսումնասիրվում է Կոնգրեսում:

Նոյերթը նշել է, որ անձանց ցուցակը պաշտոնապես հրապարակվելու է Պետդեպարտամենտի կայքում, բայց ստույգ ամսաթիվ չի նշել: Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, ցուցակում ներառված են շուրջ 30 ընկերություններ, մասնավորապես, «Կալաշնիկով» կոնցեռնը. «ՌոսօբորոնԷքսպորտ»-ը, «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիան, «Ալմազ Անթեյ» կոնցեռնը, «Իժմաշ»-ը, «Ռոստեխ»-ը, «Սուխոյ»-ը եւ ուրիշներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս