Բաժիններ՝

Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են հայտնաբերել

Վրաստան-Թուրքիա սահմանին թուրք սահմանապահները Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են գտել: Այս մասին հայտնել է թուրքական «Միլիեթ» պարբերականը:

Ըստ տեղեկատվության՝ օրինապահները Վրաստանի քաղաքացուց պահանջել են բացել պայուսակը, վերջինս, սակայն, հրաժարվել է: Այնուհետեւ ոստիկանները բացել են պայուսակը՝ հայտնաբերելով 14-ամյա երեխայի:

Վրաստանի քաղաքացին եւ երեխան ձերբակալվել են: Քաղաքացին հայտնել է, թե երեխան մեկնում էր Վրաստանում գտնվող ծնողի մոտ։ Թուրքական ԶԼՄ-ն չի հստակեցրել, թե ինչ ազգություն ունի երեխան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031