Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի դիպուկահարները «մենամարտեր» են անցկացրել անօրինական կազմավորումների հետ

Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները 2017 թվականի ամառային ուսուցման շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում «մենամարտեր» են անցկացրել Հայաստանի լեռներում:

Դիպուկահար զինծառայողների ամփոփիչ ուսումնամարտական մրցումներն անցկացվել են «Ալագյազ» զորափորձարանում՝ ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, կլիմայական բարդ պայմաններում, անծանոթ տեղանքում:

Ամփոփիչ ստուգարքի հանձնմանը նախապատրաստվելիս զորամիավորման դիպուկահարները գործնականում կատարել են հատուկ մարտավարական եւ կրակային պատրաստության նորմատիվները: Զինծառայողներն օպտիկական սարքերի օգտագործմամբ մինչեւ 1500 մետր հեռավորությունից հետեւել են պայմանական հակառակորդի առավել կարեւոր թիրախներին:

«Մենամարտերի» ընթացքում երկու խմբի բաժանված դիպուկահարները կատարել են պայմանական հակառակորդի անօրինական զինված կազմավորումների դիվերսիոն խմբերի կրակային խոցման, ճնշման ու ոչնչացման նորմատիվները: Նաեւ դիպուկահարները կատարել են բարձրլեռնային ժայռոտ լանդշաֆտի պայմաններում քողարկման եւ հայտնաբերված առավել կարեւոր թիրախների վրա նշանառու կրակի առաջադրանքներ:

Ընդամենն ամփոփիչ ստուգմանը ներգրավվել Էին ռուսական զորամիավորման հարյուրից ավելի դիպուկահարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս