«Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում աղմկահարույց խնդիրներ ստեղծելը Լուկաշենկոյի քաղաքական ոճն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ռուս-բելառուսական էներգետիկ լարվածությանը:
Հուլիսյան դեպքերն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ աննախադեպ բռնություններով: 2016թ. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել է 26 լրագրող և օպերատոր: Բացի այդ կազմակերպությունն արձանագրել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների 52 փաստ, ինչպես նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 30 փաստ:
«ԵՏՄ ոչ մի անդամ երկիր, այդ թվում` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, չեն անցնի այդ կարմիր գիծը, քանի որ դա դեմարշ կլինի Ռուսաստանի հանդեպ, որը նա չի ների, ոչ մեկը դրան պատրաստ չէ և չի ցանկանում նման սցենար, քանի որ, այնուամենայնիվ, կան շահեր»։
Ազգային աղոթքի նախաճաշը ամենամյա մի միջոցառում է, որի ժամանակ նախագահները գովաբանում են կրոնը և եղբայրությունը աշխարհի շուրջ տարբեր երկրների կրոնական, քաղաքական, հասարակական և բիզնեսի ոլորտի առաջնորդների հետ: Նախագահ Թրամփը այս առիթը օգտագործել է իր հյուրերին հիշեցնելու՝ թե 2015 թվականին իր լքած հեռուստատեսային շոուում ինչ մեծ հաջողության էր հասել:
«Դաշինքն ինքը հենց այնպես չի լինում, փաստաթուղթ ենք ձևավորել, որի շուրջ միավորվել ենք։ Մեխանիկական միություններ չեն, բոլորն ընդունում են գաղափարական հենքը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը` խոսելով նախընտրական դաշինքների գաղափարական հենքի մասին։
«Առաքելություն» կուսակցության 3-րդ համագումարն այսօր ընդունեց բանաձև:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծիծաղելի» է անվանել դաշնային դատավորի որոշումը՝ համաձայն որի ժամանակավորապես կասեցվում է յոթ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ իր հրամանագիրը:
Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչությունն այսօր վերջնական որոշում ընդունեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: Այդ մասին ասաց զրույցում ասաց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։
Իտալական Ալպերում հայտնաբերվել են ձնահոսքի տակ մնացած երկու լեռնագնացների: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Իտալիայի ալպիական փրկարարական ծառայության ղեկավարը:
«Մեր խնդիրը` և՛ կուսակցության, և՛ իշխանության, հանրությանը ներկայանալ այլևս այլ դեմքով, այլ որակով, որովհետև յուրաքանչյուր անձ, յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում` իշխանությունը, պետք է ականջալուր լինի հանրության պահանջներին, իսկ հանրության թիվ մեկ պահանջը հենց դա էր` ուղղված մեր կուսակցությանն ու իշխանությանը»։
«Վստահ եմ՝ չպետք է սահմանափակվենք մեր շարքերում առկա ռեսուրսներով, և մեր առաջ ծառացած խնդիրների լուծման համար պետք է փնտրենք և գտնենք անձանց, որոնք ունակ են և ցանկանում են պատասխանատվություն ստանձնել բարդ հարցերի լուծման համար՝ անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ մասից են»:
Հրապարակում հավաքված խմբի վրա ուշադրություն են դարձրել անցորդները, ովքեր անհապաղ զանգահարել են ոստիկանություն:
ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը երկու շաբաթվա ընթացքում մտադիր է արգելել Եվրոպայի մի շարք երկրներից թռչնամսի և հավկիթի ներկրումը՝ թռչնագրիպի բռնկման պատճառով: Այս մասին հայտնել է ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Մելանոն, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Աշխարհը պետք է ծափահարի, երբ ձերբակալվածին/գերի ընկածին վերաբերվում են հարգանքով/արժանապատվորեն: Կարծում եմ, որ պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը:
«Իր նեղվածությունն էլ եմ հասկանում, իր՝ ինձանից նեղացածությունն էլ եմ հասկանում, ուղղակի ես ինքս իմ նկատմամբ հավատը չեմ ուզում կորցնել, եթե դա էլ կորցնեմ, ուրեմն՝ չարժի ապրել։ Միշտ երախտիքով եմ հիշելու ու երբեք չեմ խուսափելու հանդիպել պարոն Հովհաննիսյանին, որտեղ տեսնեմ, շնորհակալություն էլ ասելու եմ»։
ԵԱՀԿ գործող նախագահը Քիշնև այցելությունից հետո մտադիր է լինել նաև Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլում:
Ուկրաինայում` Լվովի օդանավակայանում, սահմանապահների կողմից ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի:
Վլադիմիր Ժիրինովսկին վերընտրվել է Ռուսաստանի լիբերալդեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով:
Փետրվարի 4-ի գիշերը ոստիկանների վրա հարձակում էր տեղի ունեցել նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: 3 զինված անձ կրակել էին օդանավակայանի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի:
ԱՄՆ-ի մաքսային սահմանապահ ծառայությունն ավիաընկերություններին հայտնել է մուսուլմանական 7 արգելված երկրներից ԱՄՆ մուտք գործելու հնարավորության մասին:
«Ժառանգություն» կուսակցությունն իրենց կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին առաջարկ է արել։ Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» որոշում է կայացել բանակցել «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքի հետ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով, իսկ Զ. Փոստանջյանը դեմ է ընտրություններին դաշինքով մասնակցելուն։
Ընդդիմադիր դաշտում չկան այնպիսի ուժեր, որոնց հետ «Ժառանգություն» կուսակցությունը բացառում է համագործակցությունը։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյոք կա՞ն ընդդիմադիր ուժեր, որոնց հետ բացառում եք համագործակցությունը։
Թուրքական 6 ռազմական ինքնաթիռներ փետրվարի 1ին 138 անգամ խախտել են թուրքհունական օդային սահմանը և տաս անգամ պտույտ կատարել հունական Իմիա և Կալոլիմնոս կղզիների վրա:
Ա. Մարտիրոսյանը նաև նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է ընտրություններին։
Լուրերը, թե պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար անձը կարող է դիմել մինչև 2017թ. փետրվարի 6-ը` ապատեղեկատվություն է:
Ինդոնեզիայի արևելքում նավաբեկության հետևանքով 10 մարդ է մահացել:
Թայվանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է երկթագծի կամրջի հենասյանը: Բախման հետևանքով տուժել է 8 մարդ:
ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված Վինսենթ Վիոլան որոշել է հետ կանչել իր թեկնածությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ:
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս 11 մարդ է ձերբակալվել: