Բաժիններ՝

Թրամփը ծիծաղելի է համարում դատավորի՝ միգրացիայի վերաբերյալ հրամանագրի ժամանակավոր կասեցման որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ծիծաղելի» է անվանել դաշնային դատավորի որոշումը՝ համաձայն որի ժամանակավորապես կասեցվում է յոթ երկրների քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ իր հրամանագիրը:

Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ Թրամփը որոշումը կասեցրած ԱՄՆ Սիեթլ քաղաքի դաշնային դատավոր Ջեյմս Ռոբարթին անվանել է «այսպես կոչված դատավոր» և վստահություն է հայտնել, որ հրամանի կասեցման գործողությունը կդադարեցվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27ռ­ին ստորագրած հրամանագրով 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:

Նախորդ շաբաթ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագիրը երկրում մեծաքանակ ցույցերի պատճառ էր դարձել: Կասեցվել էին շուրջ 60 հազար ամերիկյան վիզաներ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել դատավոր Ռոբարթի որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728