
Արարատ Զուրաբյանը Ծառուկյանի դաշինքի ցուցակով կառաջադրվի Կենտրոնում

Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչությունն այսօր վերջնական որոշում ընդունեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: Այդ մասին ասաց զրույցում ասաց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։
«Վարչության 12 անդամներից նիստին մասնակցում էին 11-ը և միաձայն որոշում ընդունվեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: Ռեյտինգային կարգով կուսակցությունից իր թեկնածությունը կառաջադրի միայն ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նիստին չէր մասնակցում միայն Ալեքսանդր Արզումանյանը, քանի որ դեռևս 2 օր առաջ մահացել էր Արզումանյանի մայրը»,-փոխանցեց Կարապետյանը:
Ինչ վերաբերվում է Արզումանյանի դիրքորոշմանը դաշինքին միավորվելու հետ կապված, Կարեն Կարապետյանը խնդրեց այդ հարցով դիմել Ալեքսանդր Արզումանյանին: