Բաժիններ՝

Ձգտելու ենք օգնել հակամարտությունների կարգավորման հարցում. Կուրց

Մերձդնեստրին հատուկ իրավական կարգավիճակ տալը հնարավորություն կտա կարգավորել հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ Քիշնևում հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

«Ձգտելու ենք օգնել հակամարտությունների կարգավորման հարցում: ԵԱՀԿ հիմնական նպատակն է Մերձդնեստրի հակամարտության կարգավորումը` հաշվի առնելով Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը, որը պետք է համադրվի Մերձդնեստրի տարածաշրջանի հատուկ կարգավիճակի հետ»,- նշել է Կուրցը:

ԵԱՀԿ գործող նախագահը Քիշնև այցելությունից հետո մտադիր է լինել նաև Մերձդնեստրի մայրաքաղաք Տիրասպոլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728