![](/banners/BeFunky-design.jpg)
Ստամբուլում ոստիկանների վրա կրկին հարձակում է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/^8314A991EFF5089558E93DC2C28D5B3A13216241CFD203F00E^pimgpsh_fullsize_distr.jpg)
Ստամբուլի Էսենյուրթ շրջանի ոստիկանության աշխատակիցների վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:
Ոստիկանների կողմից Ստամբուլի Օրնեք թաղամասում ծառայություն իրականացնելու ժամանակ մի խումբ անձինք կրակ են բացել նրանց ուղղությամբ: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով հանցագործներից մեկը վիրավորվել է: Վիրավորված հանցագործը ձերբակալվել է, իսկ խմբի փախուստի դիմած անդամներին բացահայտելու ուղղությամբ Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ հետախուզա-որոնողական աշխատանքներ է սկսել:
Փետրվարի 4-ի գիշերը ոստիկանների վրա հարձակում էր տեղի ունեցել նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում: 3 զինված անձ կրակել էին օդանավակայանի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի: