
«Ապատեղեկատվություն է». Մնացական Բիչախչյան

Լուրերը, թե պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար անձը կարող է դիմել մինչև 2017թ. փետրվարի 6-ը` ապատեղեկատվություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են 06.02.2017թ.-16.02.2017թ.՝ մինչև ժամը 18.00: Այսինքն, նշված ժամանակահատվածում նույնպես քաղաքացին իրավունք ունի դիմելու անձնագրային ծառայություն կամ Անձնագրային և վիզաների վարչություն՝ վերը նշված տեղեկանքը ստանալու համար»,- նշել է Մնացական Բիչախչյանը: