Բաժիններ՝

Թայվանում զբոսաշրջային ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել, կան տուժածներ

Թայվանում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է երկթագծի կամրջի հենասյանը: Բախման հետևանքով տուժել է 8 մարդ: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությանը:

Հաղորդվում է, որ ավտոբուսը, որում եղել են զբոսաշրջիկներ Չինաստանի տարբեր քաղաքներից, կորցրել է կառավարումը և բախվել կամրջի հենասյանը:

Տուժածները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն: Համապատասխան ստուգում անցնելուց հետո մասնագետները հայտնել են, որ վնասվածքները լուրջ չեն:
Տեղի ոստիկանությունը պարզում է պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս