Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Պյոտր Պորոշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հանգստյան օրերին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի, ինչպես նաև ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Նոր Զելանդիայի վարչապետ Բիլ Ինգլիշի հետ:

Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան լրատվական ծառայությունը: Հեռախոսազրույցի թեմաները նշված չեն:

Նախորդ օրերին նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունել մի քանի համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս հանգստյան օրերը ԱՄՆ­ի ղեկավարը կանցկացնի իր սեփական ակումբում` «Mar­a­Lago»­ում, որը գտնվում է Փալմ Բիչի մոտակայքում: «Mar­a­Lago»­ը նախկինում պատկանել է ամերիկացի մեծահարուստներից մեկի ժառանգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728