ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ նշանակելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Իշխան Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։
Մեծ Բրիտանիայում Best for Britain շարժումից եվրաինտեգրացման կողմնակիցները հունիսի 8-ին արշավ են սկսում տարվա ընացքում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացման համար:
«Ես լսել եմ պարոն վարչապետի հորդորը: Մեր արտադարնքները «Կիլիկիա» գարեջրի գործարանում դրոշմապիտակավորվում, նոր դուրս են գալիս: Դուք ինքներդ խանութներում տեսեք` եթե կա առանց դրոշմապիտակի, ասեք, եթե չկա, ուրեմն դա հնարավոր չի, որ ստվերային լինի»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մակար Ղամբարյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։
Թուրքիան կործանիչներ ձեռք կբերի այլ պետությունից, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-35 մատակարարել հանրապետությանը:
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները չեն պարունակել որևէ արտաքին տարր: Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն այս պահին որևէ համագործակցություն չունի ԱԱԾ-ի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ընդերքօգտագործման ոլորտում ստուգումներ սկսելու մասին հանձնարարականի մասին:
«Ես չգիտեմ՝ ով ինչ է գրել, ով ինչ է ասում: Ես նման բան երբեք չեմ ասել և չեմ էլ ասելու, քանի որ ես չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
ԱՄՆ-ի իշխանություններն, սկսած հունիսի 11-ից, կսկսեն սահմանափակել ամերիկյան այցագրերի գործողության ժամկետը, որոնք տրվում են Չինաստանից դիմողներից ոմանց:
Աֆղանստանի արեւելքում «Հաքքանի» ահաբեկչական ցանցի տասնվեց «դաշտային հրամանատարներ» են սպանվել անվտանգության ուժերի կողմից երկրում անցկացված հատուկ գործողության ընթացքում:
Վրաստանի կառավարությունում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:
Tesla ընկերության արտադրության ավտոմոբիլը Լագունա Բիչ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ինքնաղեկասարքի ռեժիմով ընթացքի ժամանակ բախվել է ոստիկանության կանգնած ավտոմեքենային:
Իրավակարգի ուժերը Փարիզում ձեռնամուխ են եղել միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկի տարհանմանը:
Կուբայի կենտրոնական մասում չորս մարդ է զոհվել «Ալբերտո» մերձարեւադարձային փոթորկի հարուցած հեղեղումների պատճառով:
Կիեւի Դնեպրովսկի շրջանում իր տանն անհայտ անձինք թիկունքից կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին:
Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել հրադադարի ռեժիմը հարվածների փոխանակումից հետո, որը շարունակվում էր գրեթե 24 ժամ:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն այս կառավարության համար պատասխանատվություն չի ստանձնում, ՀՅԴ-ն ստանձնո՞ւմ է՝ հարցրինք Արմեն Ռուստամյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հաջորդ հեռացողը կարող է լինել ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով միայն վերջերս է դարձել պատգամավոր՝ փոխարինելով հրաժարականի դիմում ներկայացրած Գրիգոր Ավալյանին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինտենսիվ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դրա մասին է վկայում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հաստատակամ հայտարարությունը, թե արտահերթ ընտրություններ լինելու են՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ փլուզումը սկսվել է, ընդ որում, բավական արագ տեմպերով: Մինչ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նիստ էին անցկացնում՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին կողմ քվեարկելու համար պատգամավոր Շիրակ Թորոսյանին հեռացնելու համար, պարզվեց՝ Թորոսյանն ինքն է խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել:
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում է տղամարդկանց հետ հարաբերություններից լրիվ հրաժարվելը:
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ մայիսի 30-ին Վրաստան կատարելիքպաշտոնական երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։
Մեծ Բրիտանիայում կայացել է Անձրեւորդերի ավանդական ամենամյա փառատոնը: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է ընթացել միջոցառումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, վերջին երեք ամսում Չինաստանում ավելի քան 10 նոր մակնիշ է գրանցել իր բրենդի համար: