Բաժիններ՝

Կուբայում չորս մարդ է զոհվել «Ալբերտո» փոթորկի բերած հեղեղումներից. Prensa Latina

Կուբայի կենտրոնական մասում չորս մարդ է զոհվել «Ալբերտո» մերձարեւադարձային փոթորկի հարուցած հեղեղումների պատճառով: Մայիսի 29-ին այս մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը:

Մի քանի օրվա ընթացքում Մեքսիկական ծոցում մոլեգնող «Ալբերտոն» տեղատարափ անձրեւներ է բերել Կուբա: Առատ տեղումների պատճառով ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է գետերում եւ ջրամբարներում: Տարահանվել է շուրջ 20 հազար մարդ՝ հիմնականում Վիլյա Կլարայի, Սանկտի Սպիրիտուսի եւ Սիենֆուեգոսի կենտրոնական նահանգներում: Ներկայնում երկրի գլխավոր ավտոմայրուղների որոշ հատվածներ ջրով են ծածկված եւ լիովին փակ են տրանսպորտի երթեւեկության համար: Խախտված է նաեւ երկաթուղային հաղորդակցությունը:

Տարերքի մոլեգնելու հետեւանքով մի շարք շրջաններում վնասվել են էլեկտրացանցերը, առանց լույսի է մնացել ավելի քան 40 հազար տուն: Լուրջ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը. տուժել են բանանների, լոբու, բրնձի եւ ծխախոտի տնկադաշտերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031