Նիկոլ Փաշինյանն այցելելու է Փոկա, Գանձա, Սաթխա եւ այլ հայաբնակ գյուղեր
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ մայիսի 30-ին Վրաստան կատարելիքպաշտոնական երկօրյա այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Սամցխե-Ջավախքի տարածաշրջան։
ՀՀ վարչապետը կարճատև կանգառներ կունենա Ծալկայի շրջանի Այազմա և Նինոծմինդայի շրջանի Փոկա, Գանձա ու Սաթխա գյուղերում, որտեղ կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այնուհետև, կմեկնի Նինոծմինդա քաղաք, որտեղ «Հայոս-Քարթլոս» արձանախմբի հարակից տարածքում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որից հետո կայցելի Ախալքալաք։ Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի մոմավառություն, իսկ մշակույթի պալատում կկայանա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: