Բաժիններ՝

Թրամփի դուստրը ՉԺՀ-ում 13 առևտրական մակնիշ է գրանցել իր բրենդի համար. AP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, վերջին երեք ամսում Չինաստանում ավելի քան 10 նոր մակնիշ է գրանցել իր բրենդի համար: Մայիսի 28-ին այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ի իշխանություններն ընթացիկ տարվա մարտից հավանություն են տվել Միացյալ Նահանգների նախագահի դստեր բրենդի 13 առեւտրական մակնիշների, որը կրում է նրա անունը: Եվս ութ առեւտրական մակնիշ գրանցում է անցել նախնական կարգով եւ, ինչպես սպասվում է, վերջնական հավանություն կստանան երեք ամսվա ընթացքում:

Խոսքը վերաբերում է ամենատարբեր արտադրանքի, որը վաճառում է Իվանկա Թրամփի բրենդը՝ օծանելիքից, կոսմետիկական պարագաներից եւ տեքստիլից մինչեւ կահույք, գրքեր եւ սուրճի ու շոկոլադի մի քանի տեսակներ:

Բրենդը նաեւ թողարկում է ոսկերչական զարդերի, կոշիկի եւ աքսեսուարների սեփական հավաքածուներ: Գործակալության տվյալնարով՝ Իվանկա Թրամփի բրենդը Չինաստանում գրանցել է ընդամենը 35 առեւտրական մակնիշ, եւս 25 խնդրագրեր քննարկման փուլում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031