Բաժիններ՝

Փարիզում սկսվել է միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկի տարհանումը

Իրավակարգի ուժերը Փարիզում ձեռնամուխ են եղել միգրանտների ամենախոշոր ճամբարներից մեկի տարհանմանը: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը:

Գործողությունն սկսվել է ժամը 6:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 8:00) հետո: «Հաստատելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի հայտարարությունները, ՆԳՆ-ն Իլ դը Ֆրանս տարածաշրջանի պրեֆեկտին, Փարիզի պրեֆեկտին եւ ոստիկանության պրեֆեկտին խնդրեց այս առավոտյան միգրանտների փարիզյան գլխավոր ճամբարի տարհանում իրականացնել Փարիզի 19-րդ օկրուգում»,- ասված է հաղորդագրմության մեջ:

Նշվում է, որ գաղթականները ժամանակավորապես կտեղավորվեն Փարիզում եւ Իլ դը Ֆրանս տարածաշրջանում՝ բնակության ժամանակավոր վայրերում, եւ կուղարկվեն ընդունիչ ու քննական կենտրոններ՝ որոշելու նրանց կարգավիճակը:

ՆԳ նախարարությունում նշում են, որ սկսած 2015 թվականից սա միգրանտների ճամբարի թվով արդեն 35-րդ տարհանումն է Փարիզում: ԶԼՄ-ների տվյալներով՝ ճամբարում գտնվում է մոտավորապես 1700 միգրանտ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս