Բաժիններ՝

Կալիֆոռնիայում Tesla էլեկտրաքառը բախվել է ոստիկանության ավտոմեքենային

Tesla ընկերության արտադրության ավտոմոբիլը Լագունա Բիչ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) ինքնաղեկասարքի ռեժիմով ընթացքի ժամանակ բախվել է ոստիկանության կանգնած ավտոմեքենային: Model S էլեկտրաքառի վարորդն աննշան տուժել է:

Այդ մասին հայտնել է TMZ նորությունների ալիքը: Ալիքի տեղեկություններով՝ ոստիկանական ավտոմեքենան կանգնած է եղել ճանապարհի այն գոտում, որը հատկացված է կայանման համար, եւ եղել է դատարկ: Այդ հանգամանքի շնորհիվ կարգի պահապանները չեն տուժել: Պորտալը լուսանկար է զետեղել մայիսի 29-ին տեղի ունեցած վթարի վայրից:

Դրանում երեւում է, որ երկու մեքենաներին էլ էական վնաս է հասցվել: Tesla-ի արտադրության ավտոմեքենաներում ինքնաղեկասարքի համակարգը վերջին ամիսներին ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում քննադատության: Ընկերության կողմից սարքավորված ավտոմոբիլները մեկ անգամ չէ, որ ենթարկվել են վթարների, այդ թվում՝ մահացու վախճանով:

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծում են, որ նշված տեխնոլոգիան նախատեսված չէ առանց մարդու մասնակցության աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս