Բաժիններ՝

Աֆղանստանի հատուկ ծառայությունները հայտնել են ահաբեկիչների 16 պարագլուխների ոչնչացման մասին

Աֆղանստանի արեւելքում «Հաքքանի» ահաբեկչական ցանցի տասնվեց «դաշտային հրամանատարներ» են սպանվել անվտանգության ուժերի կողմից երկրում անցկացված հատուկ գործողության ընթացքում:

Ինչպես մայիսի 30-ին հայտնել է Աֆղանստանի ազգային անվտանգության գլխավոր վարչությունը, «Պակտիայի նահանգի Ջանի Կհել շրջանի տարածքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել են «Հաքքանի» ահաբեկչական ցանցի տասնվեց ազդեցիկ դաշտային հրամանատարներ, այդ թվում՝ Հաջի Մուլլան, Նուրահեյլը եւ Մուլլա Ասադը, որոնք մեղսակից են ահաբեկչական գրոհների ու պետական ու ռազմական օբյեկտների վրա կատարված հարձակումների: Բացի այդ, գործողության ընթացքում վիրվավորվել են եւս 11 ծայրահեղականներ»:

Հավելենք, որ «Հաքքանի» ահաբեկչական ցանցը աֆղանական «Թալիբան» արմատական շարժման թեւերից մեկն է, այն Քաբուլի կողմից մեղադրվում է Աֆղանստանի տարածքում բազմաթիվ ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս