
Անձրևորդերի փառատոն է կայացել Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում կայացել է Անձրեւորդերի ավանդական ամենամյա փառատոնը: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է ընթացել միջոցառումը: Փառատոնի ընթացքում դրա մասնակիցները կիրառում են զանազան միջոցներ անձրեւորդերին հողից դուրս բերելու համար: Նրանք ջրում են մակերեւույթները, փայտերով զարկում գետնին եւ պարում դրա վրա:
Երբ որդերը դուրս են սողում, գործողության մասնակիցները հավաքում են դրանք, հաշվում եւ զգուշությամբ վերադարձնում հողի մեջ: Նրանց խոսքով՝ որդերը չեն տուժում, իսկ միջոցառումը հարգանքի խորհրդանշական նշան է հողի այդ բնակիչներին, որոնք օգնում են այնտեղ կյանքի պահպանմանը: