«Ինձ զգում էի հանրապետական չինովնիկի կարգավիճակում». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ շատերն են անունս նշում և հարցեր տալիս երեկվա միջոցառումների մասին, անձնական կարծիքս հետևյալն է՝

երեկվա միջոցառման մեջ ես առանձնացնում եմ վարչապետի ելույթը, որը նոր ու կարևոր խոսք էր, մնացածը նախորդ համակարգի տրամաբանության ու տրամադրության շրջանակներում էր։ Տեղեկացնեմ, որ միջոցառման սցենարն ու կազմակերպչական աշխատանքները նախագծվել ու իրականացվել են նախորդների կողմից։

Ինքս մասնակից լինելով և՛ Սարդարապատի հուշահամալիրի, և՛ Հանրապետության հրապարակի միջոցառումներին, կարող եմ ասել, որ ինձ զգում էի հանրապետական չինովնիկի կարգավիճակում։

Հուսով եմ՝ այսուհետ նման որակի միջոցառումներ չեն լինի։

Սիրում եմ բոլորիդ, հատկապես երեկվա գորշությունը չընդունողներին:

Հ.Գ. Ովքեր որ բարեխղճորեն իրականացրել են իրենց աշխատանքային պարտականությունները միջոցառման կազմակերպման ու իրականացման գործում, ասեմ, որ գնահատում եմ նրանց աշխատանքը, խոսքը բացառապես սցենարի ու նախկին տրամադրությունների, նախկին պատվերի մասին է։ Ձեզ նույնպես սիրում եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031