«Ափսոս են նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են և հետո շպրտվում». Օհանյանը՝ Աշոտյանին

«Շատ մարդիկ տարբեր հորդորներ են կատարում, ասում են, որ ինքն իրավունք չունի, ինքը զինվորական է։ Ես կասեմ հետևյալը. «Թող մարդիկ, որոնք զինվորական են կամ գործիչներ, զբաղվեն իրենց գործով։ Ես ոչ մեկին չեմ ասում՝ ինչով զբաղվել, ես իմ գործով եմ զբաղվում։ Ի՞նչ է նշանակում՝ ափսոս էր։ Ափսոս են նրանք, որոնք ճիշտ գործով չեն զբաղվում։ Ափսոս են նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են և հետո շպրտվում»,- այսօր Աբովյանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՕՐՕ դաշինքի ցուցակը զլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ հակադարձելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ «ափսոս էր գեներալը» հայտարարությանը։

Նա հորդորեց յուրաքանչյուրին՝ զբաղվել իր գործով։ Հարցին, թե՝ որքանո՞վ է Պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանը համապատասխանում իր պաշտոնին, Օհանյանը պատասխան չտվեց, միայն կոչ արեց այդ հարցն ուղղել հենց Վիգեն Սարգսյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031