«ՀՀԿ-­ն հարգում է քարոզարշավի բոլոր դերակատարներին». Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում քաղաքական քարոզարշավի բոլոր դերակատարներին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք որևէ քաղաքական դերակատարի հատուկ չենք թիրախավորելու: Մենք գնում ենք մեր նախընտրական ծրագրով, մեր մրցունակ թիմով ու մեր իրատեսական խոստումներով»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Անդրադառնալով ընտրություններին ընդառաջ իրականացվող սոցհարցումների արդյունքներին՝ Շարմազանովն ընդգծեց, որ սոցհարցումները ցույց են տալիս, որ համախմբված ու լավ աշխատանքի դեպքում ՀՀԿ­ն մեկնարկային լավ պայմաններ ունի ընտրություններում հաջողություն արձանագրելու համար: «Մեր վարչապետի քաղաքական վարկանիշը բավականին բարձր է: Մեր նախընտրական ցուցակում ընդգրկված անձանց վարկանիշը ևս բարձր է, իսկ մնացածը կորոշի հանրությունը իր քվեարկությամբ»,-­ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031