«Թուրքիային պետք չէ ԼՂ հիմնահարցի կարգավորումը». Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Մոսկվայում արած հայտարարությանը: Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այդ հայտարարությունը, Շավարշ Քոչարյանն ասել է.

«Տարիներ շարունակ Թուրքիայի ղեկավարությունը իր սադրիչ հայտարարություններով կոշտացնում է Ադրբեջանի՝ առանց այն էլ դեստրուկտիվ քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ նպատակ ունենալով արգելափակել բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացը:

Ակնհայտ է, որ Թուրքիային պետք չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը էապես կնվազեցնի Բաքվի կախվածությունն Անկարայից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031