Հանրապետական կուսակցությունն այսօր հարսանիքի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Էջմիածնում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Սեյրան Սարոյանը այս օրերին ոչ միայն արմավիրցիներին հորդորում է ընտրել ՀՀԿ-ին ու իրեն՝ հայտարարելով, որ «իր դեմ խաղ չկա», այլև զուգահեռ պատրաստվում է տղայի հարսանիքին:

Այսօր «Օջախում» կայանալու է ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Սեյրան Սարոյանի տղայի հարսանիքը, որին հրավիրված է ողջ ՀՀԿ վերնախավը: Այլ հարց է՝ թեժ քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ականները ժամանակ կգտնե՞ն Սեյրան Սարոյանի տղայի հարսանիքին մասնակցելու համար:

Առավել հետաքրքիր է, թե նույն ընտրատարածքում ռեյտինգային ցուցակով իրար դեմ աշխատող Հանրապետականի բոլո՞ր թեկնածուներին է հրավիրել Սարոյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս