Բաժիններ՝

Թուրքիայի ավելի քան 1000 քաղաքացի այս տարի ապաստան են խնդրել Գերմանիայից

Գերմանիայի Ներգաղթյալների և փախստականների հարցով դաշնային գրասենյակը 2017 թվականի հունվար և փետրվարի ամիսներին ապաստան տրամադրելու դիմում է ստացել Թուրքիայի 1 151 քաղաքացուց: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Թուրքիայից ապաստան ստանալու խնդրանքով դիմումները Գերմանիային մեծապես ավելացել են 2016 թվականի հուլիսի 15­-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:

2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականի հունվար նման դիմում են ներկայացրել Թուրքիայի 3 հազար 100 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031