Նիկոլ Փաշինյանն օրենքի խախտում է թույլ տվել. իրավապաշտպան. Factor.am

«Եթե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ անձամբ է օլիմպիական գորգ նվիրելու պեմզաշենցի բնակչին, ապա դա քրեական հանցագործություն է»,- արձագանքնելով Factor.am-ի հարցին՝ արդյոք Փաշինյանը օրենքի խախտում թույլ տվել է քարոզարշավի ընթացքում ընտրողին խոստում տալով՝ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անմիջապես հավելելով․ «Բայց եթե ինքը խոստացել է ընտրվելու դեպքում այդ հարցը լուծել, ապա դա դառնում է նախընտրական խոստում: Հիմա ինքը վարչապետ չի, որ ասեր՝ որպես վարչապետ կլուծեմ այդ հարցը: Հիմա ինքն արձակուրդում է»,- նշեց Իոաննիսյանը:

Factor.am-ի դիտարկմանը՝ վարչապետի պաշտոնակատարն ուղիղ ասել է՝ կլուծենք այդ խնդիրը, Իոաննիսյանն արձագանքեց. «Հենց դա է խնդիրը, որ չի հստակեցնում, եթե «կլուծենքը» հասկանում ենք, որ անձամբ ինքը կամ կուսակցությունը կլուծեն խնդիրը, ապա դա քրեական հանցագործություն է»:

Հիշեցնենք՝ այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Պեմզաշեն համայնք այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իրեն դիմած քաղաքացուն օլիմպիական գորգ է խոստացել՝ մարզումներ անցկացնելու համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրենքի խախտում է թույլ տվել երկու հոդվածներով՝ Ընտրական օրենսգրքի 18 հոդվածի 7-րդ և Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասերով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս