Բաժիններ՝

Ֆրանսիայում նվազում է «դեղին բաճկոնավորներին» պաշտպանողների թիվը. հարցում

«Դեղին բաճկոնավորներին» պաշտպանող ֆրանսիացիների թվաքանակը նվազել է եւ կազմում է 60 տոկոս: Այդ մասին վկայում են Elabe-ի հարցման արդյունքները: Հարցումը հունվարի 8-9-ին Համացանցում անցկացվել է BFMTV հեռուստաալիքտի համար, դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1003 մարդ:

«Շարժման սկսվելուց գրեթե ութ շաբաթ անց աջակցությունն ու համակրանքն առաջին անգամ զգալիորեն նվազել է՝ 10 կետով դեկտեմբերի 19-ի ցուցանիշի համեմատությամբ»,-ասված է Elabe-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հարցման տվյալների համաձայն, 31 տոկոսը հավանություն չի տալիս «դեղին բաճկոնավորների» ակցիաներին, հարցվածների 15 տոկոսն ասել է, որ ընդդիմադիր է շարժման նկատմամբ, 16 տոկոսը՝ թշնամաբար է տրամադրված: Հարցվածների եւս 9 տոկոսը նշել է, որ անտարբեր է «դեղին բաճկոնավորների» նկատմամբ: Դրա հետ մեկտեղ ֆրանսիացիների 51 տոկոսը գտնում է, որ «դեղին բաճկոնավորների» ակցիաները պետք է շարունակվեն, 49 տոկոսը համոզված է, որ դրանք հարկավոր է ավարտել:

Բացի այդ, Ֆրանսիայի բնակիչների 41 տոկոսը հայտարարել է, որ մտադիր էմասնակցել համազգային այն քննարկումներին, որոնք երկրի իշխանություններն առաջարկել են անցկացնել որպես պատասխաններից մեկը բողոքներին: Մոտավորապես նույնքան հարցածներ՝ 40 տոկոսը, չի պլանավորում մասնակցել բանավեճերին, 18 տոկոսը դեռեւս որոշում չի ընդունել դրա վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս