Արարատ Միրզոյանը ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իմաստ չի տեսնում
Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր չեն ստորագրի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կոալիցիոն հուշագիր կստորագրեն ու ԲՀԿ-ն որոշ նախարարների և մարզպետների պորտֆելներ կունենա կառավարությունում, Միրզոյանը պատասխանեց. «Ոչ»:
Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ հաշվի առնելով «Իմ քայլը» խմբակցության մեծամասնություն լինելը` այդպիսի հուշագիր ստորագրելու իմաստ չկա:
«Ես իմաստ չեմ տեսնում»,- ասաց Միրզոյանը: