Բալթիկ ծով է մտել ԱՄՆ-ի ծովուժի էսկադրային ականակիրը՝ «Թոմահավք» թևավոր հրթիռներով
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Գրեյվլի» էսկադրային ականակիրը (USS Gravely (DDG-107), անցնելով Դանիական նեղուցները, հունվարի 10-ին մտել է Բալթիկ ծովի ջրատարածք: Այդ մասին վկայում են ծովային ռեսուրսների մոնիթորինգային տվյալները:
Էսկադրային ականակիրը կարող է կրել մինչեւ 1,6 հազար կիլոմետր հեռահարությամբ 56 «Թոմահավք» թեւավոր հրթիռներ: Այն նաեւ հանդերձված Է հակահրթիռային պաշտպանության «Իջիս» համակարգով:
Ներկայում նավը ՆԱՏՕ-ի առաջին մշտական ռազմածովային խմբի ֆլագմանն է հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: