Բաժիններ՝

Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել հայտնի քաղբանտարկյալին

«Ամնեսթի ինթերնեյշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պաշտոնական Բաքվից պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնովին: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Կազմակերպությունը նաև անհանգստություն է հայտնել բլոգերի հացադուլ իրականացնելու հանգամանքի վերաբերյալ:

Բլոգերը 15 օր շարունակ հացադուլ է իրականացնում ի նշան բողոքի իր դեմ հարուցված նոր կեղծ մեղադրանքի դեմ, ինչի համաձայն՝ նրան սպառնում է ևս 7 տարվա ազատազրկում:
Ադրբեջանական իշխանությունների հերթական շինծու մեղադրանքի համաձայն՝ բլոգերն իբր ծեծի է ենթարկել կալանավայրի հսկիչներից մեկին:

Հունվարի 10-ին ադրբեջանցի մի քանի ակտիվիստներ Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց վրան են տեղադրելու, որտեղ պետք է տեղավորվեն հացադուլ իրականացնող ակտիվիստները:

Հացադուլ իրականացնողներն իրենց բողոքն են հայտնելու Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղբանտարկյալների իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, ընդգծելու են ադրբեջանցի բլոգեր, քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի նկատմամբ իրականցվող իրավախախտումները, որոնց արդյունքում Հուսեյնովը բանտում հացադուլ էր սկսել:

Հացադուլին մասնակցելու են տասնյակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիներ, որոնք բնակվում են Եվրոպայում:

Բաքվում ի պաշտպանություն բլոգերի հացադուլ են իրականացնում նաև ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության մի շարք անդամներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս