«ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բանակցություններում հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել». Արարատ Միրզոյան

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ երկկողմ բանակցությունները փակ չեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

«Բանակցություններն ընթանում են: Ես կարող եմ ասել միայն, որ հետաքրքիր զարգացումներ կարող են ուրվագծվել, ամեն դեպքում հարցը փակ չէ: Տարբերակներ կան քննարկելու, թեմաներ, ենթաթեմաներ ու հարցեր կան: Պետք է ընդհանրական նայել հարցին, հիմա և մեր կառավարությունն է ակտիվ աշխատում այդ ուղղությամբ և ակտիվ կապ է պահում ռուս գործընկերների հետ»,- ասաց նա:

Արարատ Միրզոյանը երաշխավորեց, որ բանակցությունների գործընթացում ներգրավված բոլոր պաշտոնյաներն անում են առավելագույնը, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031