Բաժիններ՝

Հունաստանում արգելել են հանրահավաքներ անցկացնել Մերկելի այցի օրը

Հունաստանի ոստիկանությունն արգելել է Աթենքում հանրահավաքներ անցկացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի օրը. ձախ կուսակցությունները մտադիր են երթ անցկացնել, չնայած արգելքին։

Մերկելը հունվարի 10-ի երեկոյան Աթենք կժամանի երկօրյա այցով, որն առաջինը կլինի վերջին չորս տարվա ընթացքում: Նույն օրը նա բանակցություններ կվարի Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

Ձախ եւ ծայրահեղ աջ կուսակցությունները հայտարարել են, որ բողոքի հանրահավաքներ կանցկացնեն Գերմանիայի կանցլերի այցի դեմ: Հունաստանի ոստիկանությունն արգելել է որեւիցե հանրահավաք կամ երթ անցկացնել Աթենքի կենտրոնում եւ այնտեղ, որտեղ գտնվելու է Մերկելը:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր տիկին Անգելա Մերկելի՝ մեր երկիր այցի ժամանակ հասարակական կարգի եւ անվտանգության նկատառումներով չի թույլատրվում անցկացնել բացօդյա հասարակական հավաքներ կամ երթեր»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Սահմանափակումները կգործեն մինչեւ հունվարի 11-ի տեղական ժամանակով ժամը 16:00-ն (Երեւանի ժամանակով 18:00-ն): «Ժողովրդական միասնություն» ձախ կուսակցությունը հանրահավաքի արգելումը համեմատել է գերմանական օկուպացիայի հետ եւ հրաժարվել է կատարել այն:

«Մերկելն անցանկալի է Հունաստանում, որովհետեւ նա չի ճանաչում եւ չի վերադարձնում միջազգայնորեն ճանաչված օկուպացիոն վարկը եւ հափշտակված մշակութային արժեքները: Որովհետեւ նա հրաժարվում է ռազմատուգանքներ եւ փոխհատուցումներ վճարել այն մեծ աղետների համար, որոնք պայմանավորված են գերմանական նացիստական պատերազմով, գերմանաֆաշիստական օկուպացիայով եւ մեր երկրում կատարված գազանություններով»,-ասված է կուսակցության առաջնորդ Պանայոտիս Լաֆազանիսի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս