![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը կչեղարկի Դավոս այցը, եթե ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը շարունակվի
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/trump.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Դավոս, որտեղ կայանալու է տնտեսական ֆորումը, դեռևս մնում է ուժի մեջ, սակայն չեղյալ կհամարի այն, եթե ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը ձգձգվի:
«Այն ուժի մեջ է»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Թրամփը՝ ավելացնելով, որ չի գնա, եթե այդ ժամանակահատվածում չհաջողվի վերականգնել մի շարք պետական գերատեսչությունների աշխատանքը, որոնք դադարեցվել են ֆինանսավորման հաստատման պատճառով:
Ավելի վաղ Wall Street Journal-ը վկայակոչելով Սպիտակ տան աշխատակիցներին՝ տեղեկացրել էր, որ Թրամփը հնարավոր է չեղարկի Դավոս այցը, եթե ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը չավարտվի հունվարի 22-ին: