«ՀՀ նորընտիր իշխանությունների հետ հարաբերություններում շոշափելի արդյունքներ Իրանը դեռ չունի, չնայած Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենավստահելի երկրներից մեկը»:
Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը կշարունակվի հունվարի 18-ին:
Երուսաղեմում նախօրյակին առաջին ձյունն է տեղացել վերջին չորս տարվա ընթացքում, քաղաքում, իսրայելական չափանիշներով, իսկական ցուրտ է հաստատվել՝ մինուս երկու աստիճան։
Նիստը, որը կմեկնարկի ժամը 18։00-ին, վարելու է ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հունվարի 17-ին հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին։
Թե ի՞նչ է փոխվել 2018-ի ապրիլ-մայիսից հետո, որ քաղաքացիներն այլևս լիազորություն չունեն ճանապարհ փակելու, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «168 Ժամի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել: Նա հորդորեց հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին:
«Ես ուզում եմ իմ ելույթն անվանել այսպես՝ Մարդու իրավունքների վիճակը հետհեղափոխական Հայաստանում։ Երբ բոլորն ուրախ են եղել, նաև ես, բայց մարդու իրավունքների խնդիրներ ունենք, բայց խոսողներ չկան»:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական նշանակության շուրջ հայաստանյան քննարկումների ֆոնին Հայաստանը եվրոպական նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն է ստանում:
Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուժեղացման հնարավորություններն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ պայմանագրի վավերացման ձգձգման հարցում խնդիր չի տեսնում՝ առավել կարևորելով դրա արդեն ստորագրված լինելը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե ԵՄ անդամ երկրներն այս տարի դժվար թե հասցնեն վավերացնել ՀՀ-ԵՄ պայմանագիրը, Զոլյանը նշեց, որ դա ուղղակի գործընթաց է, որը բավական երկարատև է, որոշ երկրներ արդեն վավերացրել են, որոշ երկրներ՝ դեռ ոչ
Հունվարի 17-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին՝ «Հառաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը, մտադիր է մայիսի վերջին մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին:
«Արտգործնախարարների հանդիպումն ինքնին դրական արդյունք է, որովհետև եթե չլինեն որևէ հանդիպումներ, կնշանակի, որ բանակցային գործընթացը մեռած է, և բանակցային գործընթացի բացակայությունը վտանգավոր է, մեծանում է միջադեպերի, էսկալացիայի հավանականությունը»:
«Տիկին Մակունց, դուք չեք կարող վերահսկել մամուլը». Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ կառավարության կառուցվածքի մասին նախագծում կատարվող փոփոխություններից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ տեղյակ է միայն, որ ամեն ինչ արվում է՝ հաշվի առնելու համար յուրաքանչյուր մտահոգություն:
Անվտանգության հացերին նվիրված Մյունխենի խորհրդաժողովի, որը տեղի կունենա փետրվարի 15 – 17-ը, գլխավոր թեմաներից մեկը կդառնան Եվրոպայի ինքնորոշումը եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն անդրատլանտյան համագործակցության շրջանակներում:
Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ինչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից», այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը…» հոդվածները, ըստ որոնց «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից:
«Որոշ կլանային ուժեր փորձում են այդ պրոցեսը օգտագործել՝ ասելով, թե՝ «բա լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք «փագըմ»: Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է նաև՝ ապահովել ճանապարհների անցանելիությունը»:
Բրիտանական խորհրդարանը Brexit-ի նոր պայմանների շուրջ կքվեարկի հունվարի 29-ին, կառավարությունը հունվարի 21-ին հերթական պլանը կներկայացնի մերժվածի փոխարեն:
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանից որևէ հրահանգ ստացե՞լ է՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօր գտնվում եմ այնպիսի կարգավիճակում, որ չեմ կարող ձեզ որևէ տեղեկություն տալ գործի հետ կապված նյութերից»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահ է, որ Հայաստանը դեռ չի «մարսել» բարձրաստիճան պածտոնյաների գաղտնալսման գործը:
Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը անհիմն է համարում մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերում Էդմոն Մարուքյանի` իշխանությանն ուղղված մեղադրանքները: Սիմոնյանը չի հասկանում, թե Մարուքյանը կոնկրետ ինչի է ուզում հասնել:
«Պարտադրված միգուցե լինում է, սակայն այս պարագայում ժողովուրդներին պատրաստել խաղաղության, նշանակում է, որ պարտադրված որոշում չպետք է լինի»։
Եվրախորհրդարանի հունվարի 17-ի նիստում Ադրբեջանի իշխանություններն, այդ երկրում առկա մարդու իրավունքների իրավիճակի քննարկման համատեքստում սուր քննադատության են ենթարկվել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Քրիստիան Տեր-Ստեփանյանին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ իր գլխավորած գերատեսչության և գյուղատնտեսության նախարարության հնարավոր միավորմանը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 16-ին հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին: